Արծվի թռիչք Սատանի կիրճի վրայով. Տաթևը վերածնվում է …
կարդալ նաև Վանքեր` ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ
Վերջապես ավարտվել են Հալիձոր-Տաթև մարդատար ճոպանուղու կառուցման աշխատանքները, որոնք «Տաթևի վերածնունդ ծրագրի» մի մասն են կազմում:
Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015թ.-ին: «Տաթևի վերածնունդ» ծրագրի բաղադրիչներն են Տաթևի վանական համալիրի պահպանում, վանական և գիտական ավանդույթների վերականգնում, Որոտան գետի կիրճում ու հարևան համայնքներում զբոսաշրջության զարգացում և աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցում` համաձայն միջազգային բարձր չափանիշների: Սա հնարավորություն կընձեռի Տաթևը շրջապատող գյուղերում խթանել զբոսաշրջության նոր տեսակներ, ինչպիսիք են էկոտուրիզմը և խոհարարական զբոսաշրջությունը: Ճոպանուղին զբոսաշրջիկներին կհասցնի Տաթևի վանք` ճանապարհին բացելով բնության հիասքանչ տեսարաններ: Հ
Հալիձոր-Տաթև մարդատար ճոպանուղու երկարությունը 5757 մ է, իսկ բարձրությունը հասնում է մինչև 330մ-ի: Այն սկիզբ է առնում Հալիձոր գյուղից և ձգվում է մինչև Տաթև գյուղը, որտեղից ոտքով կարելի է հասնել Տաթևի վանական համալիր:
Իր դասում սա հանդիսանում է աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, որն ինքնին կգրավի զբոսաշրջիկներին` հնարավորություն տալով նրանց հիանալ ձորի հիասքանչ տեսարանով: Միաժամանակ 25 ուղևորներ կարող են 12 րոպե տևողությամբ ուղևորություն կատարել դեպի Տաթև` հատուկ նախագծված խցիկներում: Այսպես, վանքը հասանելի կլինի նաև ձմռան ամիսներին:
Տաթևն ու ճոպանուղին ամբողջ հմայքով
Փրկարարական մարզումներ
Որոշ մանրամասներ կարող էք կարդալ նաև այստեղ` www.ablog.gratun.am





Աննկարագրելի հրաշք է
Ես կարծում եմ անչափ հետաքրքիր ու հրաշալի է…